Մեծ Բրիտանիայի կառավարությունը խորհրդարան է ներկայացրել օրինագիծ, որը թույլ կտա իրականացնել Եվրամիության հետ նոր համաձայնագիրը և նախարարներին լայն լիազորություններ կտրամադրի Բրյուսելի հետ հետագա մերձեցման համար՝ հայտնում է The Guardian-ը։ Միևնույն ժամանակ փաստաթուղթը չի նախատեսում երկրի վերադարձը ԵՄ միասնական շուկա, մաքսային միություն կամ Եվրամիության կազմ։               
 

Բրյուսելի դատախազությունը Բաքվի հետ պատգամավորների կապերի քննություն է սկսել

Բրյուսելի դատախազությունը Բաքվի հետ պատգամավորների կապերի քննություն է սկսել
30.11.2017 | 18:56

Բրյուսելի դատախազությունը նախկին խորհրդարանական Ստեֆան Ժորիսի և Բրյուսելի շրջանային խորհրդարանի պատգամավոր Ալեն Դեսթեքսի ադրբեջանական ռեժիմի հետ կապերի քննություն է սկսել, հայտնում է Le Soir-ը:


Ժորիսը և Դեսթեքսը Եվրոպական ընտրական ակադեմիայի հիմնադիրներն են, որը ֆինանսավորում է ստացել Ադրբեջանից, և մի քանի անգամ անսպասելի դրական զեկույցներ է հապարակել Ադրբեջանի ընտրական գործընթացների մասին:
Դեսթեքսի գործունեության քննությամբ զբաղվում է նաև ԵԽԽՎ-ն, որի պատգամավոր է եղել մինչև սեպտեմբեր: Դեսթեքսը նաև Ադրբեջանի հարցով ԵԽԽՎ համազեկուցողն էր:

Դիտվել է՝ 1065

Մեկնաբանություններ